Կարևոր իրադարձություններ

«Աղդամի հատվածում նույնիսկ թշնամու զորքն ու բնակիչները իրար են բախվել նահանջելու պահին»

02 Ապրիլ, 2019 23:56
Հեղինակ՝ Աշոտ Ասատրյան
«Աղդամի հատվածում նույնիսկ թշնամու զորքն ու բնակիչները իրար են բախվել նահանջելու պահին»

Ռազմական փորձագետ Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Թշնամու հատվածում ճանապարհները ևս խցանված էին: Բայց մի տարբերությամբ, մերոնք իրար հերթ չտալով սահման էին գնում, թշնամին իրար հերթ չտալով նահանջում էր: Գիշերով, երբ հասնում էի Արցախ, ճանապարհին մարդ էր կանգնած, կանգնեցինք, բարևեցինք, պարզվեց երեխային ուղարկում է Գորիս, ինքը պետք է հետ վերադառնա իր գյուղը: Որոշեցինք, որ կօգնեմ մեքենա գտնի, երեխային ուղարկի, ես էլ իրեն կտանեմ հետ:

Երեխային մեկ այլ մեքենայով ճանապարհեցինք, ով կրկն երեխաներ ու կանանց էր տանում Գորիս: Հեռախոսի համար թողեցինք, զանգեցինք Գորիս , որպեսզի դիմավորեն ու մենք շարժվեցինք դեպի Ստեփանակերտ: Ճանապարհին հարց ու փորձ եմ անում, ասում եմ ՝ դե զորքը մեկա պահումա սահմանը, գնա կնոջդ ու երեխաներիդ մոտ, մի քանի օրից հետ կգաս: Ասումա ՝ չէ, տունց ինչպես թողեմ, չեմ կարա հանգիստ սրտով այլ վայրում լինեմ, երբ ամեն պահի թշնամին կարող է մտնել տունս ու ավիրել այն: Հետո էլ էտ երեխեքը սահմանին կանգնած են, կարողա մի բանի կարիք ունենան:

Այդպես այդ մարդու հետ անցանք ճանապարհը: Հետագայում արդեն պետք է տեսնեի գյուղեր ու բնակավայրեր, որտեղ տներում ապրում էին մեկ կամ երկու հոգի, մարդիկ չէին թողնում իրենց տունը, իրենց բակը, ծառերը, նույնիսկ շանը:

Նույն ժամանակահատվածում թշնամին փախնում էր իրենց տներից, փախնում էին իրենց դիրքերից: Աղդամի հատվածում նույնիսկ զորքը ու բնակիչները իրար են բախվել նահանջելու պահին, քանի որ ռազմական գործողությունները ամբողջությամբ ձախողվել էին:

Հետագայում հող հանձնելու մասին, եթե խոսելու լինեք, անպայման հիշեք այս խոսքերս ու համոզված եղեք, որ որևէ փաստաթուղթ չի կարող այդ մարդկանց ստիպել, որ իրենց տները թողնեն ու գնան: Չի կարող, չի եղել ու չի լինելու»:

 

Լրահոս

Դիտել ավելին