Կարևոր իրադարձություններ

Վարչապետի աշխատակազմից 3 հոգի ազատվել է պաշտոնից

02 Ապրիլ, 2019 23:15
Վարչապետի աշխատակազմից 3 հոգի ազատվել է պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ վարչապետի աշխատակազմից 3 հոգի ազատվել է պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Ալեքսանդր Մխիթարյանին ազատել վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման մեջ:

Մեկ այլ որոշմամբ՝ Մարգարիտ Ազարյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից:

Երրորդ որոշմամբ՝ Արթուր Սարգսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից:

 

Լրահոս

Դիտել ավելին