Կարևոր իրադարձություններ

Գերմանիայում վթարի է ենթարկվել երեխաների տեղափոխող ավտոբուսը

02 Ապրիլ, 2019 22:43
Գերմանիայում վթարի է ենթարկվել երեխաների տեղափոխող ավտոբուսը

Գերմանիայում երեխաների տեղափոխող ավտոբուսն ավտովթարի է ենթարկվել Պադերբորն քաղաքի մոտակայքում: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, ավտոբուսում 35 ուղևոր է գտնվել, որոնց մեծամասնությունը՝ երեխաներ:

Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 2-ին՝ տեղի ժամանակով 07:00-ին: Հաղորդվում է, որ ավտոբուսը, որում գտնվել են 10-60 տարեկան անձինք, դուրս է եկել ճանապարհից և բախվել է ծառին:

Նշվում է, որ վթարի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 30 մարդ: Երկու ծանր վիրավորում ունեցող ուղևորի ուղղաթիռի միջոցով տեղափոխել են հիվանդանոց:

Տրանսպորտային միջոցի վարորդն անվնաս է մնացել: Իրավապահները նրանից արյան փորձանմուշ են վերցրել պարզելու համար, թե արդյոք վերջինս թմրանյութ օգտագործել է, թե ոչ: Վթարի հանգամանքները պարզվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին