Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    530,5
    538,5

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

Դավիթ Բաբայանն Ալիևին Արցախ այցելելու երկու տարբերակ է առաջարկում

02 Ապրիլ, 2019 19:08
Դավիթ Բաբայանն Ալիևին Արցախ այցելելու երկու տարբերակ է առաջարկում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է դրա միայն առաջին փուլը, հերթական անգամ ցույց է տալիս, թե ում հետ մենք գործ ունենք, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ ի դեմս Ադրբեջանի՝ մենք գործ ունենք մի երկրի հետ, որը չի հրաժարվել իր հայատյաց քաղաքականությունից, ատելությունից և խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու ցանկությունից։

«Սա իրենց գործն է. բնական է, որ մենք այլ բան չենք էլ սպասում։ Մենք այդ բոլոր հայտարարություններն ի գիտություն ենք ընդունում, դրանց լուրջ ենք վերաբերում, բայց ի վերջո Ալիևին հիշեցնում ենք մեկ բան. մենք հասկանում ենք, որ նա անընդհատ ուզում է գալ Ստեփանակերտ և Շուշի։ Բայց դրա համար երկու ճանապարհ կա։ Ինքն է ընտրում այդ ճանապարհները՝ մեկը դիվանագիտականն է՝ ամենակարճը, ոչ արյունալին և ամենաքաղաքակիրթ ձևը։

Այսինքն՝ Ադրբեջանը ճանաչում է Արցախի Հանրապետությունը։ Մենք այստեղ բացում ենք Ադրբեջանի դեսպանատուն, հյուպատոսական ծառայություն, բոլոր դիվանագիտական համապատասխան կառույցները։

Երկրորդ ճանապարհն այն է, որ նրանք, որպես ռազմագերիներ, պետք է մեր հաղթական շքերթի ժամանակ անցնեն Ստեփանակերտի փողոցներով։ Տարբերակներն այս երկուսն են, իրենք պետք է որոշեն», - ամփոփեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին