Կարևոր իրադարձություններ

Հայաստանից Մոսկվա մեկնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել ՌԴ տարածքում

02 Ապրիլ, 2019 18:55
Հայաստանից Մոսկվա մեկնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել ՌԴ տարածքում

ՌԴ Ռոստովի մարզի մայրուղիներից մեկում երեկ երեկոյան Հայաստանից ուղևորվող միկրոավտոբուսի մասնակցությամբ լուրջ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, ինչի հետևանքով ծանր վնասվածքներ է ստացել երկու հոգի:

Ինչպես հայտնում է donday-novocherkassk.ru կայքը, ըստ նախնական տեղեկության՝ Mercedes միկրոավտոբուսը, որում 14 ուղևոր է եղել, շարժվել է Մոսկվայի ուղղությամբ: 

Ընթացքի ժամանակ ճանապարհային երթևեկության կանոններն անսպասելիորեն խախտել է Chevrolet մեքենան: Դրա հետևանքով միկրոավտոբուսը հընթացս բախվել է մեքենայի ձախ կողմին, իսկ հետո այն իր հետ քարշ տվել հանդիպակաց ուղով: 

Հատնի է, որ ավտովթարի հետևանքով ծանր տուժել են Chevrolet-ի վարորդն ու առջևի ուղևորը, նրանք շտապ հոսպիտալացվել են Նովոչերկասկում:

Ինչ վերաբերում է միկրոավտոբուսի ուղևորներին, ապա նրանցից տասը թեթև վնասվածքներ են ստացել, սակայն հրաժարվել են հոսպիտալացումից:

 

Լրահոս

Դիտել ավելին