Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    530,5
    538,5

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

 

Ամեն ինչ կանենք, որ «Հ1-ի Հայաստան» արտահայտությունը մնա անցյալում. Արա Շիրինյան

02 Ապրիլ, 2019 18:51
Ամեն ինչ կանենք, որ «Հ1-ի Հայաստան» արտահայտությունը մնա անցյալում. Արա Շիրինյան

Ամեն ինչ կանենք, որ «Հ1-ի Հայաստան» արտահայտությունը մնա անցյալում: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է  Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնում ընտրված ռեժիսոր Արա Շիրինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս են շահելու լսարանի վստահությունը, քանի որ «Հանրայինը» տարիներ շարունակ իրականությունից կտրված լրատվություն է մատուցել:

«Հուսանք, որ այդպես կլինի, և ամեն ինչ կանենք, որ «Հ1-ի Հայաստան» արտահայտությունը մնա անցյալում: Մի ամբողջ համալիր գործողությունների կարիք կա, հեշտ գործ չի, արագ չի լինի: Այնպես չէ, որ վաղվանից եթերը կփոխվի»,- ասաց նա:

Արա Շիրինյանից հետաքրրքվեցին՝ «Հանրայինը» ռեբրենդինգ անելու ի՞նչ տարբերակներ ունի: «Դա երկար պատասխան է ենթադրում: Այս հարցին լուրջ պատասխան է պետք տալ, կանդրադառնամ մի քանի օրից»,- արձագանքեց խորհրդի նորընտիր նախագահը:

Factor.am-ի դիտարկմանը՝ բարդ պաշտոն չի՞ ստանձնել, քանի որ  «Հանրային» հեռուստառադիոընկերությունը երբեք ազատ լրատվամիջոց չի եղել, Արա Շիրինյանը պատասխանեց. «Մենք գիտենք, որ ազատ չի եղել: Հիմա փորձում ենք ինչ-որ կերպ այդ վիճակը շտկել: Հասարակության սպասելիքը հենց դա է, որ «Հանրայինը» կփոխվի: Թե կոնկրետ ինչը կփոխվի, դա արդեն հայեցակարգային հարց է»:

«Հանրային» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանից մեդիա ոլորտի ներկայացուցիչները միշտ դժգոհել են, արդյո՞ք նա կշարունակի պաշտոնավարել հարցին Արա Շիրինյանը պատասխանեց, որ կտրուկ որոշումներ չեն լինելու, իրեն մի քանի ամիս ժամանակ է պետք՝ ուսումասիրություններ կատարելու համար:

Արա Շիրինյանը, միաժամանակ, հերքեց տեղեկությունները, որ ՔՊ անդամ է: Հարցին, որ նա, այնուհանդերձ, «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի հոգաբարձունեերի խորհրդի անդամ է, դա անաչառ աշխատանքի համար խոչընդոտ չի՞ լինի, Շիրինյանը պատասխանեց. «Ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չեմ եղել: Ես կուսակցության հետ որևէ կերպ չեմ առնչվում: Վերադարձի հիմնադրամը եղել է հասարակության մեջ մտավորականների կամ ճանաչված անձանց խումբ, որը վերահսկել է «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության՝ մինչև կուսակցություն դառնալը, դրամական փոխանցումները, հետեւել ենք, թե ինչի վրա են ծախսվել քաղաքացիների փոխանցած դրամական միջոցները: Դա հանրային վերահսկողության մարմին է եղել: Եթե համարում եք, որ դա ՔՊ-ի հետ առնչություն է, դա ձեր գործն է: Ես համարում եմ, որ դա վերահսկողական գործառույթ է ունեցել»:

Նշենք, որ Արա Շիրինյանը հաղթող է ճանաչվել մրցույթում, բայց նշանակման մասին վարչապետի որոշումը դեռ չի եղել: Հայտարարված մրցույթում Արա Շիրինյանը ստացել է 3, «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը՝ 1, ՀՌՀ խորհրդի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ 1 ձայն: Հիշեցնենեք, որ 2013 թվականից Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Ռուբեն Ջաղինյանը: 


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին