Կարևոր իրադարձություններ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

02 Ապրիլ, 2019 18:14
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում նշել է Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացի ակտիվացման կարևորության մասին, հայտնում են Կրեմլի լրատվական ծառայությունից։ Վլադիմիր Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը` աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիսվել է մարտի 29-ին Վիեննայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնահահատականներով։ 

 

Լրահոս

Դիտել ավելին