Կարևոր իրադարձություններ

Ողջ ծավալով կիրականացվեն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

02 Ապրիլ, 2019 17:40
Ողջ ծավալով կիրականացվեն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Այսօր՝ ժամը 11.00-ին և 12.20-ին, ոստիկանությունում քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ «Եռաբլուր» պանթեոն տանող ճանապարհին կայանված իրենց մեքենաներից գողություններ են կատարվել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

«Ոստիկանության պետն անձնական հսկողության տակ է վերցրել դեպքերի բացահայտման աշխատանքները: Հանձնարարվել է ողջ ծավալով իրականացնել բոլոր օպերատիվ-հետախուզական միջոցառումները: 

Միևնույն ժամանակ, Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով ուսումնասիրվում է տարածքում հերթապահած վերակարգերի ծառայության ընթացքը»,-նշված է պարզաբանման մեջ:

Ավելի վաղ Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը հայտնել էր, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր մեքենաներ են թալանվել, որոնցից մեկն ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Արմենակ Ուրֆանյանի մորաքրոջ տղային է պատկանել։

 

Լրահոս

Դիտել ավելին