Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանն ասել է ցտեսություն ու նստել մեքենան

02 Ապրիլ, 2019 17:04
Սերժ Սարգսյանն ասել է ցտեսություն ու նստել մեքենան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Եռաբլուր» պանթեոնում դարձյալ չպատասխանեց լրագրողների հարցերին։

Նրան ուղղվեցին տասնյակ հարցեր, սակայն  նա լուռ այցելում էր ապրիլյան զոհերի շիրիմներին եւ ծաղիկներ դնում:

Միայն երբ լրագրողներից մեկն ասաց, որ տեսակետներ են հնչում, որ ապրիլյան պատերազմը պայմանավորված է եղել, Սերժ Սարգսյանն արձագանքեց. «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»:

Հարցին, թե երբ է վերջապես խոսելու, նա արձագանքեց. «Երբ ժամանակը գա»:

Մեքենան նստելիս ՀՀ երրորդ նախագահն ասել է ցտեսություն ու հեռացել:

 

Լրահոս

Դիտել ավելին