Կարևոր իրադարձություններ

«Սա պատերազմական պայմաններ են, կլինեն սխալներ»․ Դավիթ Տոնոյան

02 Ապրիլ, 2019 16:23
«Սա պատերազմական պայմաններ են, կլինեն սխալներ»․ Դավիթ Տոնոյան

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նույնպես Եռաբլուրում էր:

Այն հարցին, թե պաշտոնապես հայտարարվել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզությունը իմացել է որոշ տեղեկություններ, բայց համապատասխան հետեւություններ չեն արվել, քայլեր չեն ձեռնարկվել, այդ դեպքում ինչո՞ւ քրեական գործեր չեն հարուցվել, այդ հարցադրումները նաեւ պատգամավորներն են առաջ քաշում, նախարարը պատասխանեց.

«Սա ոչ խաղաղ պայմաններ են, պատերազմական պայմաններ են, կլինեն սխալներ, ես չեմ կարծում, որ բոլոր սխալները քրեորեն պատժելի են»:

Դիտարկմանը, թե արդյո՞ք այդ սխալը պատժելի չէր, Դավիթ Տոնոյանը պատասխանեց․

«Քայլերը միգուցե եղել են մի քիչ ուշացված, ոչ ճիշտ գնահատման արդյունքում, բայց բոլորս տեսնում ենք էս տղաների կյանքը էնպես չի, որ իզուր է անցել»:

Դիտարկմանը, որ մի քանի պաշտոնանկություն է եղել սխալների համար, բայց քրեական պատասխանատվություն չենք տեսել՝ Տոնոյանը արձագանքեց. «Ո՞վ ասեց, որ քրեական պատասխանատվության չեն ենթարկվել: Քրեական գործ հարուցված է եղել: Այս գործողությունների հետ կապված ե՛ւ Ղարաբաղում, ե՛ւ Հայաստանում քրեական գործ հարուցված է, բայց քրեական գործ հարուցված է Ադրբեջանի դեմ»:

 

Լրահոս

Դիտել ավելին