ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի հրավիրման օրակարգով ապրիլի 2-ին կայացել է ԵԿՄ վարչության նիստ: Նիստի ժամանակ որոշում է կայացվել, որ ապրիլի 7-ինՀՀ Կառավարության նիստերի դահլիճում կհրավիրվի ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումար:
Համագումարի օրակարգում կընդգրկվեն հետևյալ հարցերը՝ ՀՀ Երկրապահ կամավորականների միության վարչության և վարչության նախագահի ընտրություններ, ՀՀ Երկրապահ կամավորականների միության վերստուգիչ հանձնաժողովի ընտրություններ, ՀՀ ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի հայտարարություն:
Նիստին մասնակցում է նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահի թեկնածու Սասուն Միքայելյանը: