Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483,5

  • EUR

    539
    547

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

Պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է առաջին փուլը. Իլհամ Ալիև

02 Ապրիլ, 2019 14:55
Պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է առաջին փուլը. Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մարտի 29-ին Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը կարևոր էր, այդ թվում, այն պատճառով, որ հաստատվեց բանակցությունների գործող ձևաչափը: Այդ մասին Ալիևն ասել է Ադրբեջանի ՊՆ հատուկ նշանակության ուժերի զորամաս այցի ժամանակ:

Նա հայտարարել է նաև, որ «Հայաստանի հետ պատերազմը չի ավարտվել, ավարտվել է միայն առաջին փուլը», հայտնում է Interfax.az-ը:

Ալիևը ասել է, թե Ադրբեջանի դիրքորոշման փոփոխություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի եղել՝ «հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, իսկ բանակցությունների նպատակն է՝ «ազատագրել ադրբեջանական տարածքները»:

«Սա հակամարտություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բանակցությունները պետք է անցկացվեն և անցկացվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև», - ասել է Ալիևը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին