Կարևոր իրադարձություններ

Վիտալի Բալասանյանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր կատարածի համար․ Վարուժան Ավետիսյան

02 Ապրիլ, 2019 14:44
Վիտալի Բալասանյանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր կատարածի համար․ Վարուժան Ավետիսյան

«Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հատել է բոլոր սահմանները քրեաիրավական առումով եւ պետք է պատասխանատվության ենթարկվի իր կատարածի համար»,- այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտնել է «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը։ Վերջինս անդրադարձել է Վիտալի Բալասանյանի այն հորդորին, որ «Սասնա ծռերի» անդամները չփորձեն Արցախի սահմանը հատել։

«Վիտալի Բալասանյանը Բերձորի ահաբեկչության կազմակերպիչներից է եղել, որի մասին ինքը խոստովանեց։ Արցախի Հայաստանի Հանրապետության մարզ է եւ որեւիցե մեկը չի կարող ասել՝ ով պետք է հատի եւ ով ոչ։ Հույս ունեմ, որ իր հակապետական գործողությունները որոշակի արձագանք կստանան, նա առնվազն պետք է զրկվի այդ պաշտոնից»,- ասել է Վարուժան Ավետիսյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին