Կարևոր իրադարձություններ

Մանկապարտեզներում երեխաների ջրի բաժակներն ու շշերը կարող են վարակների տարածման ազբյուր դառնալ

02 Ապրիլ, 2019 11:35
Հեղինակ՝ ՄԻՊ
Մանկապարտեզներում երեխաների ջրի բաժակներն ու շշերը կարող են վարակների տարածման ազբյուր դառնալ

Մանկապարտեզներում երեխաների ջրի բաժակներն ու շշերը կարող են վարակների տարածման ազբյուր դառնալ.այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից

«Ծանո՞թ են ձեզ այսպիսի տեսարանները։ Այո՛, մանկապարտեզներում երեխաների ջրի բաժակներն ու շշերն են։

Գիտե՞ք, որ ջուր խմելու այս եղանակները ռիսկային են վարակների տարածման տեսանկյունից, քանի որ երեխաները հեշտությամբ կարող են խմել մեկը մյուսի շշից:

Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ շշերը հիմնականում միանման են, իսկ տարբերանշանները՝ շփոթեցնող:

Ըստ այդմ, անհրաժեշտ է ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի N 857 հրամանում կատարել փոփոխություն՝ հստակ կարգավորումներ նախատեսելով նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների կողմից խմելու ջրից օգտվելու համար՝ հաշվի առնելով վարակների տարածման ռիսկերը: Այդպիսին կարող է լինել հստակ ամրագրված նորը, ըստ որի երեխաներին կտրամադրվեն բացառապես անհատական օգտագործման այնպիսի բաժակներ, որոնք նրանց համար հեշտ տարանջատելի լինեն մյուս բաժակներից կամ մեկանգամյա օգտագործման բաժակներ»:

Արտահերթ զեկույց https://bit.ly/2UjaNcU

 

Լրահոս

Դիտել ավելին