Կարևոր իրադարձություններ

Եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը պետք է լինի հաղթել այդ պատերազմում

02 Ապրիլ, 2019 11:04
Եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը պետք է լինի հաղթել այդ պատերազմում

Եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը պետք է լինի հաղթել այդ պատերազմում, այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով,  օրեր առաջ ՊՆ Դավիթ Տոնոյանի հայտարարությանը,որը ձևակերպվում է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» - Փաշինյանն ասաց.

«Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի նախարարի պաշտոնից։ Ինչ է ասել նախարարը, նա ասել է՝ եթե հանկարծ պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի, ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի։ Սա որևէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը, շեշտում է խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին