Կարևոր իրադարձություններ

Այսօր պնդում եմ,որ Ադրբեջանը ապրիլյան պատերազմում անհաջողության է մատնվել և ձախողվել.Էդուարդ Շարմազանով

02 Ապրիլ, 2019 10:28
Հեղինակ՝ Էդուարդ Շարմազանով
Այսօր պնդում եմ,որ Ադրբեջանը ապրիլյան պատերազմում անհաջողության է մատնվել և ձախողվել.Էդուարդ Շարմազանով

Պետք է յուրաքանչյուր օր պայքարել հանուն սեփական անկախության և պետականության համար`անդրադառնալով ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին,ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդուարդ Շարմազանովը:

«Արցախի անվտանգության ապահովումն ու անկախության միջազգային ճանաչումը կա ու պետք է լինի մեր առաջնային նպատակներից մեկը։Այս նպատակին հասնելու համար չպիտի լինի իշխանութուն և ընդդիմություն։Այստեղ բաժանարար գծեր քաշելն անթույլատրելի է։

Պետք է յուրաքանչյուր օր պայքարել հանուն սեփական անկախության և պետականության համար,քանզի անթույլատրելի է մուրացկանությունը քաղաքականության ու դիվանագիտության մեջ։Մուրացկանին տալիս են անկելանոց,բայց ոչ երբեք անկախ հայրենիք։Անկախ հայրենիք ունենալու համար' պետք է ապրել ու պայքարել ամեն վայրկյան։

Իշխանությունն ու ընդդիմությունը կգան ու կգնան,բայց Աստված ու Հայրենիք հավերժ են։

Հավերժ փառք նրանց, ովքեր սեփական ես-ը զոհել են հանուն մենք-ի։

Հ.Գ.Եվ 2016թ-ի ապրիլին և այսօր պնդում եմ,որ Ադրբեջանը ապրիլյան պատերազմում անհաջողության է մատնվել և ձախողվել։

Բավ է որոշ մարդիկ ջուր լցնեն ադրբեջանցիների կեղծ քարոզչության ջրաղացին»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին