Կարևոր իրադարձություններ

Իշխանությունը քննարկում է Մշակույթի նախարարությունը պահելու հարցը. «Փաստ»

02 Ապրիլ, 2019 09:39
Իշխանությունը քննարկում է Մշակույթի նախարարությունը պահելու հարցը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Չի բացառվում, որ մշակույթի ոլորտում տիրող քաոսային իրավիճակը փոխի կառավարության տրամադրությունները այս նախարարության ճակատագրի առումով:

«Փաստ» թերթն իր հրապարակումներից մեկում արդեն հայտնել է, որ կառավարությունում դեռեւս վերջնական որոշում հստակ չկա՝ կապված կառավարության կառուցվածքային փոփոխությունների հետ, եւ հենց դրանով է պայմանավորված, որ փոփոխությունների փաթեթը խորհրդարանում չի դրվում քննարկման:

Ներկայումս ստեղծված «ցուգցվանգը» կարծես իշխանություններին ապացուցում է, որ մշակութային ոլորտն իրոք գերակա է պետության համար, եւ այնտեղ առկա հարցերը կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել, մյուս կողմից՝ առանձին միավորը հազիվ է կարողանում «հասցնել» առկա խնդիրների հետեւից, ուր մնաց միավորված նախարարության պարագայում արդյունք ապահովեն:

Ուստի, մեր տեղեկություններով, իշխանությունները քննարկում են նախարարությունը պահպանելու հնարավորությունը, սակայն այդ դեպքում արդեն Նազենի Ղարիբյանը նախարար չի կարող նշանակվել, քանի որ երկքաղաքացի է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին