Կարևոր իրադարձություններ

Ճշմարտության պահը. ո՞վ է իրականում Էդմոն Մարուքյանը. Norlur.am

02 Ապրիլ, 2019 08:39
Ճշմարտության պահը. ո՞վ է իրականում Էդմոն Մարուքյանը. Norlur.am

Norlur.am-ը գրում է.

Օրեր առաջ անդրադարձել էինք նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քրոջ՝ Անահիտ Ֆարմանյանի մութ անցյալին՝ արձանագրելով, որ չնայած երկրում տեղի ունեցած տիտանական տեղաշարժերին՝ ոմանք, հանդիսանալով ակնհայտ կաշառակերներ ու կոռուպցիոներներ, շարունակում են ազատ կյանք վայելել՝ չնայած թվում էր՝ հենց նմանները պետք է որ առաջինը դատապարտվեին ու սեփական անձով օրինակ դառնային այն բանի, թե ինչ է լինում նրանց հետ, ովքեր, առերևույթ հանդիսանալով  «անբիծներ», տակից «քերում են» ազգաբնակչությանը:

Էդմոն Մարուքյանի՝ քաղաքական ասպարեզ մուտքը բավական խորհդավոր ստացվեց. 2012-ն էր, երբ ներկայում «Լուսավոր Հայաստանի» ղեկավարի կարգավիճակում հանդես եկող երիտասարդ կարիերիստի կարիերան սկսեց թևակոխել զարգացման մի նոր՝ թռիչքաձև փուլ. ասում են՝ Մարուքյանն իր հաջողակ կյանքի համար մեծապես պարտական է հենց նախկին իշխանություններին, որոնց «թևի տակ անցնելով» ու դառնալով վերջիններիս հլու կամակատարը՝ արագորեն վերածվեց քաղաքական այրի՝ իրեն բնորոշ ամբիցիաներով ու հեռուն գնացող  պլաններով:

Այս կարծիքը կամ տեսակետը, թերևս, կարելի է հաստատված համարել՝ հատկապես աչքի տակ ունենալով այն իրողությունը, որ վերոհիշյալ տիկնոջ կյանքում Էդմոն Մարուքյանի խաղացած դերն ուղղակի անգնահատելի է եղել ու է. հենց Մարուքյանի անձնական երաշխավորման արդյունքւմ է, որ ամիսներ առաջ դատարանը ճաղավանդակներից ազատ էր արձայել Սամվել Ֆարմանյանի  փափկասուն քրոջն ու հնարովորություն տվել  թարմ օդ շնչելու:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին