Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով վերաքննիչ բողոքի քննությունը տեղի կունենա ապրիլի 4-ին

01 Ապրիլ, 2019 20:05
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով վերաքննիչ բողոքի քննությունը տեղի կունենա ապրիլի 4-ին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով վերաքննիչ բողոքի քննությունը տեղի կունենա ապրիլի 4-ին։

Այս մասին հայտնում է Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ Ըստ նրա՝ գործը մակագրվել է դատավոր Ռուզաննա Բարսեղյանին:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը, քննելով Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, փետրվարի 15-ին նրան կալանավորելու որոշում էր կայացրել, միևնույն ժամանակ արձանագրելով, որ նրան վերագրվող կաշառքի դրվագում հիմնավոր կասկած առկա չէ: Բացի այդ՝ դատարանը նաև գտել էր, որ առկա չէ Քոչարյանի թաքնվելու վտանգ:

Դատարանի այս որոշումը բողոքարկել են թե՛ Քոչարյանի պաշտպանները, թե՛ դատախազությունը:

Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Հիշեցնենք, որ փետրվարի 15–ին ՀՔԾ–ն հայտարարեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ավարտի մասին։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին