Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483,5

  • EUR

    538,5
    546,5

  • RUB

    7,45
    7,65

Կարևոր իրադարձություններ

Եթե Ադրբեջանը կրկին գնա սադրանքի, լինելու է այն, ինչ Դավիթ Տոնոյանը հայտարարեց․ պաշտպանության փոխնախարարի պատասխանն Ադրբեջանի ԱԳՆ-ին

01 Ապրիլ, 2019 16:58
Եթե Ադրբեջանը կրկին գնա սադրանքի, լինելու է այն, ինչ Դավիթ Տոնոյանը հայտարարեց․ պաշտպանության փոխնախարարի պատասխանն Ադրբեջանի ԱԳՆ-ին

Պարզաբանումը հետևյալն է՝  եթե վիճակը թեժանա, Ադրբեջանը կրկին գնա սադրանքի ճանապարհով, ապա լինելու է այն, ինչ պարոն նախարարը հայտարարել է։ Tert.am-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության այն մեկնաբանությանը, թե Ադրբեջանը պարզաբանումներ է ակնկալում ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այն հայտարարության առնչությամբ, որտեղ ասել է, թե «տարածքներ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպվում է՝ փոխվելով «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» թեզի։

Միևնույն ժամանակ փոխնախարարը նկատեց, որ  առաջին անգամ չէ, որ հայկական կողմը նման շեշտադրմամբ է խոսում։ Նա հիշեցրեց, որ նախարար Դավիթ Տոնոյանը պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարել է, որ ՀՀ-ն պահպանությունից անցնում է ակտիվ պաշտպանության։

«Պաշտպանությունը ենթադրում է նաև հակառակորդի թիկունք խորանալը, չեմ կարծում, թե պաշտպանության նախարարի հայտարարությունը նորություն էր։ Մենք սրանից առաջ էլ ենք ասել, որ պահպանության ռեժիմից անցնում ենք պաշտպանության: Անցած զորավարժությունների հետ կապված հաղորդագրություններում էլ հայտնել ենք, որ փորձում են նաև հարձակվողական կոմպոնենտը մտցնել՝ պահպանության  ռեժիմից դուրս գալով»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Դավիթ Տոնոյանի հայտարարությունը սադրիչ որակելուն, Գաբրիել Բալայանը շեշտեց, որ գրեթե չկա մեկ շաբաթ, որ ադրբեջանական կողմից սադրիչ հայտարարություն չլինի։

«Պարզապես մենք ապավինում ենք մեր պատրաստվածությանը, մենք ապավինում ենք մեր զինված ուժերի մարտունակությունը, այս պատճառով էլ ամեն անգամ նրանց սադրիչ հայտարարություններին չենք արձագանքում»,- շարունակեց Բալայանը։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի հարցադրմանը, թե արդյո՞ք Դավիթ Տոնոյանի հայտարարությունը համապատասխանում է ՀՀ բարձրագույն ղեկավարության տեսակետին, փոխնախարարը հիշեցրեց, որ պաշտպանության նախարարն իրականացնում է Կառավարության ծրագիրը։

«Եթե բացենք կառավարության ծրագիրը՝ հաստատված ԱԺ-ի կողմից, կտեսնենք, որ այնտեղ ևս խոսք է գնում բանակի զարգացման, այդ թվում սպառազինության վերաբերյալ։ Կառավարության ծրագիրը միասնական է, իսկ ՊՆ-ն՝ որպես կառավարության մաս, իրականացնում է իր ծրագիրը։ Համոզված եմ, որ սա այն քաղաքականության մասն է, որն իրականացնում է ՀՀ կառավարությունը: Միգուցե չենք գրում կառավարության ծրագրի մեջ այն ամենն, ինչ անում ենք, բայց որպես մի ուղղությունն էլ մենք դրել ենք մարտական պատրաստվածությունը, սպառազինության թարմացումը։ Մեր գործը մեր պաշտպանությունը զգոն պահելն  ու պաշտպանական  հզորություններն ավելացնելն է։ Սա ենթադրում է նաև որոշակի դեպքերում այլ գործողությունների իրականացում, որոնք միգուցե զարմանք  ենք առաջացրել մեր հակառակորդի մոտ»,- եզրափակեց ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին