Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Փաշինյան-Ալիև «կառուցողական» հանդիպումը

01 Ապրիլ, 2019 16:46
ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Փաշինյան-Ալիև «կառուցողական» հանդիպումը

ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը մարտի 31-ին Բրատիսլավայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: 

Լայչակին զեկուցվել է մարտի 29-ին ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած առաջին պաշտոնական հանդիպման արդյունքների մասին:

Գործող նախագահը ողջունել է  բանակցությունների կառուցողական մթնոլորտը, ինչպես նաև երկու պետությունների ղեկավարների հանձնառությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար ուղիներ փնտրելու ուղղությամբ հետագա քայլեր ձեռնարկելու հարցում:

 

Լրահոս

Դիտել ավելին