Կարևոր իրադարձություններ

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ընտրվեց Արա Շիրինյանը

01 Ապրիլ, 2019 16:09
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ընտրվեց Արա Շիրինյանը

Քիչ առաջ ավարտվեց մարտի 11-ին հայտարարված ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ընտրվեց Արա Շիրինյանը:

Արա Շիրինյանը 1982-1996թթ. աշխատել է Հայաստանի պետական հեռուստաընկերությունում որպես ռեժիսոր: 1996-2003 թթ. աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանրային կապերի բաժնում որպես տեսաֆիլմերի արտադրության պատասխանատու: Շիրինյանը դասավանդել է ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնում:1999-ից՝ «Վերսուս» ֆիլմարտադրող ստուդիայի համահիմնադիրն է, իսկ 
2004-ից ստանձնել է «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:

Հավելենք,  որ Հանրային հեռուստախորհրդի նախագահի թեկնածուներն էին  ռեժիսոր Նունե էլմասյանը, սցենարիստ Հարություն Բերբերյանը, հաղորդավար, մեկնաբան Վարդգես Ավետիսյանը, լեզվի պետական տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանը, Հայաստանի  Ազգային Հերոս Թաթուլ Կրպեյանի կինը՝ Իրինա Բարսեղյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին