Կարևոր իրադարձություններ

Կարևոր էր հենց ուրբաթ օրը լինել Արցախում, երբ զուգահեռ ընթանում էր Փաշինյան-Ալիև հանդիպումը

01 Ապրիլ, 2019 15:36
Կարևոր էր հենց ուրբաթ օրը լինել  Արցախում, երբ զուգահեռ ընթանում էր Փաշինյան-Ալիև հանդիպումը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները շուրջ երկու ժամ փակ քննարկում անցկացրին: Փակ հանդիպումից հետո լրագրողները խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է հանդիպումը կապված էր նախորդ քառօրյայի վերջին օրը տեղի ունեցած իրադարձությամբ, երբ իր գլխավորությամբ պատգամավորներն այցելել էին Արցախ՝ թողնելով կարևոր քվեարկությունը:

Ըստ Լիլիթ Մակունցի՝  խմբակցությունում պարբերաբար խորհրդակցական հանդիպումներ են տեղի ունենում: Այս անգամ հանդիպումը վերաբերում էր Արցախ այցին:

«Մենք՝ որպես պատվիրակություն, տեղեկացնում էինք, թե ինչ է տեղի ունեցել և ներկայացնում մանրամասները»,-նշեց Լիլիթ Մակունցը:

Ինչ վերաբերում է քվեարկության հարցում տեղի ունեցած խնդրին, նա նշեց, որ դա տեխնիկական է եղել: «Տրամաբանական չէ, որ առաջին ընթերցմամբ միաձայն քվեարկությունից հետո, երկրորդ ընթերցման ժամանակ հարցը չցանկանայինք անցկացնել»:

Լիլիթ Մակունցը նշեց, որ կարևոր էր հենց ուրբաթ օրը լինել  Արցախում, երբ զուգահեռ ընթանում էր Փաշինյան-Ալիև հանդիպումը:

«Նախ ուրախ եմ, որ համընկել էր Արցախ այցելության օրը Փաշինյան-Ալիև հանդիպման հետ: Այցելությունը ենթադրում էր ԱՀ ԱԺ-ի օրենսդիրի հետ հանդիպում, հանձնաժողովների հանդիպում միմյանց հետ, նաև Արցախի նախագահի հետ հանդիպումը: Սա, ըստ էության, առաջին պաշտոնական այցն էր Արցախ: Նախնական որոշ հանձնաժողովների հետ պայմանավորվածություններ կան՝ հետագայում աշխատելու հետ կապված: Մեզ համար չափազանց կարևոր էր ապահովել միասնականության շարունակություն, և այս դինամիկան չպետք է նվազի»:

 

Լրահոս

Դիտել ավելին