Կարևոր իրադարձություններ

«Սասնա ծռեր» կուսակցությունը այսօր դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին

01 Ապրիլ, 2019 15:21
«Սասնա ծռեր» կուսակցությունը այսօր դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին

«Սասնա ծռեր» կուսակցությունը այսօր դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Կուսակցությունը հանդես է գալիս առաջարկությամբ ներգրավելու արտախորհրդարանական կուսակցությունների և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների խորհրդարանական լսումներում:

Լսումների նպատակն է Ապրիլյան քառօրյայի պատճառների իրավաքաղաքական գնահատական տալը և Անցումային արդարադատության միջոցով մեղավորների պատասխանատվության հարցը քննարկելը:

«Դեռևս Ապրիլյան պատերազմի օրերին Արցախի Նախագահի եւ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոններն զբաղեցնող անձանց մակարդակով հաստատվեց, որ հայկական կողմը տեղյակ է եղել հարձակման մասին: Արդեն ռեժիմի հեռացումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենք հետախուզական տվյալների պակաս չենք ունեցել:

Չնայած այդ հանգամանքին, ոչ միայն քայլեր չեն կատարվել կանխարգելիչ հարված հասցնելու համար, այլեւ արդեն ապրիլի 2-ին, երբ ամբողջ ճակատով մեկ ռազմական գործողություններ էին տեղի ունենում, անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել հակառակորդի հարձակումը կասեցնելու եւ նրան հակահարված տալու նպատակով»,- նշվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին