Կարևոր իրադարձություններ

Նազենի Ղարիբյանին անձնական վիրավորանքներից բացի, որեւէ այլ բովանդակային բան չի ներկայացվել մշակույթի ոլորտում վերափոխումների համար

01 Ապրիլ, 2019 14:25
Հեղինակ՝ Հակոբ Բադալյան
Նազենի Ղարիբյանին անձնական վիրավորանքներից բացի, որեւէ այլ բովանդակային բան չի ներկայացվել մշակույթի ոլորտում վերափոխումների համար

 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Հարցին, թե նախկինում այլ գործիչների հանդեպ իշխանության վատ որոշումների դեմ ինչու ձայն չէիք բարձրացնում էս կերպ, Սունդուկյանի տնօրեն Արմեն Էլբակյանն ասում ա դե էն ժամանակ միանձնյա էին որոշումներ կայացնում, համ էլ հիմա իրավիճակ ա փոխվել եւ հույս ունենք, որ մեր ձայնը կլսեն: Ոչ, հարգելի պարոն Էլբակյան, դուք նախկինում ձայն չէիք հանում, որպեսզի որոշումները ձեզ չհասնեն: Հիմա կա վտանգի զգացում, որ մշակույթի ոլորտում իշխանության հետ հարաբերության «ստատուս-քվո» ա փոխվում, ու դուք Օրբելյանի ու Օպերայի համար չէ, որ բողոքում եք, այլ բողոքում եք էդ ստատուս-քվոյի փոփոխության դեմ: Էդ փոփոխության ձեւերը, բովանդակությունը, որոշումները, մեթոդը եւ այլն իհարկե քննարկումների առարկա են, բայց պայքարի ելածները դա չեն էլ քննարկում, պահանջում են ստատուս-քվոյի պահպանություն եւ վերջ, ինչի վկայությունն էն ա, որ մինչեւ հիմա Նազենի Ղարիբյանին անձնական վիրավորանքներից բացի, որեւէ այլ բովանդակային բան չի ներկայացվել մշակույթի ոլորտում վերափոխումների համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին