Կարևոր իրադարձություններ

Հակամարտող կողմերի զինվորները կանգնած են իրար առաջ և որոշ հատվածներում նրանց միջև հեռավորությունը 100 մ է. դեսպան

01 Ապրիլ, 2019 14:12
Հակամարտող կողմերի զինվորները կանգնած են իրար առաջ և որոշ հատվածներում նրանց միջև հեռավորությունը 100 մ է. դեսպան

Հայաստանը և Ադրբեջանը հակամարտության մեջ են արդեն երեք տասնամյակ, բայց որոշ պաշտոնյաներ ասում են, որ հիմա այս հակամարտությունը վտանգավոր կետի է հասել՝ հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտումներով և զոհերով:

«Դա չկարգավորված հակամարտություն է և շարունակում է վտանգավոր լինել ամբողջ տարածաշրջանի համար: Ստատուս քվոն կայուն չէ: Մենք չունենք խաղաղապահներ: Հակամարտող կողմերի զինվորները կանգնած են իրար առաջ և որոշ հատվածներում նրանց միջև հեռավորությունը 100 մ է»,-  Fox News-ին ասել է Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը:

«Այնտեղ մշտապես մասշտաբային էսկալացիայի հնարավորություն կա: Կողմերն ունեն բավականաչափ զենքեր և իրավիճակը կարող է սրվել ցանկացած պահի: Մենք իրականում ունենք վտանգավոր իրավիճակ, որտեղ ամեն ինչ կարող է անվերահսկելի դառնալ»,- ասել է Սուլեյմանովը

1994-ին հակամարտության ամենաթեժ փուլում սպանվեց 30000 մարդ, փախստական դարձավ ավելի քան մեկ միլիոնը, ինչից հետո ստորագրվեց հրադադարի համաձայնագիրը:

Շարունակությունը՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին