Կարևոր իրադարձություններ

«ՀՀ Ազգային Ժողովի մաքրուհիների աշխատանքի հետ կապված խնդիրը հարթված է»

01 Ապրիլ, 2019 12:52
Հեղինակ՝ Տիգրան Գալստյան
«ՀՀ Ազգային Ժողովի մաքրուհիների աշխատանքի հետ կապված խնդիրը հարթված է»

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Հարգելի ընկերներ, կցանկանայի ուրախությամբ հայտնել, որ ՀՀ Ազգային Ժողովի մաքրուհիների աշխատանքի հետ կապված խնդիրը հարթված է։ Բազմաթիվ քննարկումների արդյունքում 60 մաքրուհիներից 49-ը կնքել են պայմանագիր և իրականացնում են մաքրման աշխատանքներ Ազգային Ժողովում, «Քլիրենս» ՍՊ ընկերության կողմից գործուղված։ 
 Նշեմ նաև, որ պայմանագիր կնքելուց հրաժարված մաքրուհիների աշխատավարձի ֆոնդը բաշխվելու է մնացած աշխատակիցների միջև, որի արդյունքում աշխատակիցների աշխատավարձը, ծանրաբեռվածությունից կախված, բարձրացվել է ևս 12-40 հազար դրամով»։

 

Լրահոս

Դիտել ավելին