Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունները հուսադրող են․ ԵՄ

01 Ապրիլ, 2019 11:32
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունները հուսադրող են․ ԵՄ

Հուսադրող է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների տրամադրվածությունը հրադադարի ամրապնդմանն ու խաղաղության համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը։ Այս մասին ասվում է ԵՄ հայտարարության մեջ, որն անդրադառնում է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ մարտի 29-ին կայացած հանդիպմանը։

«Եվրոպական Միությունն անհամբերությամբ սպասում է Վիեննայի պայմանավորվածությանը՝ հումանիտար ոլորտում ձեռնարկվելիք միջոցառումների, ինչպես նաև ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համաձայնության ուղղությամբ քայլերի մշակմանը, ինչի մասին արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են Փարիզում 2019 թվականի հունվարի 16-ին», – ասված է հայտարարության մեջ:

Կառույցը վերահաստատում է իր լիարժեք աջակցությունը հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը։

 

Լրահոս

Դիտել ավելին