Կարևոր իրադարձություններ

Բողոքի ակցիա կառավարության դիմաց. պահանջում են Նազենի Ղարիբյանի հրաժարականը

01 Ապրիլ, 2019 10:50
Բողոքի ակցիա կառավարության դիմաց. պահանջում են Նազենի Ղարիբյանի հրաժարականը

Այս պահին բողոքի ակցիա է իրականացվում  կառավարության դիմաց: Shabat.am-ի թղթակիցը բողոքի ակցիայի վայրից հայտնում է, որ մշակութային շատ գործիչներ հանդես են գալիս ի պաշտպանություն Կոստանդին Օրբելյանի և պահանջում են Նազենի Ղարիբյանի հրաժարականը:

Բողոքի ակցիայի մասնակիցները հիմնականում Օպերայի և բալետի ազգայի ակադեմիական թատրոնի աշխատակիցներ են, ովքեր ակցիային մասնակցելու էին եկել նամակով՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ըստ մեր թղթակցի՝ այս պահին ՀՀ վարչապետը ներս է հրավիրել Օպերայի և բալետի ազգայի ակադեմիական թատրոնի մի քանի աշխատակիցների:

 

 

Լրահոս

Դիտել ավելին