Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483,5

  • EUR

    538,5
    546,5

  • RUB

    7,45
    7,65

Կարևոր իրադարձություններ

 

Ձյան տեղումների պատճառով ՀՀ մի շարք տարածքներում ձյան մեջ մեքենաներ են արգելափակվել

01 Ապրիլ, 2019 09:55
Ձյան տեղումների պատճառով ՀՀ մի շարք տարածքներում ձյան մեջ մեքենաներ են արգելափակվել

Մարտի 31-ին, ժամը 20:01-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Թեժ լեռան հանդամասի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 2 ավտոմեքենա:

Մարտի 31-ին, ժամը 21:04-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղի մոտակայքում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Աշոցք-Վարդաղբյուր ավտոճանապարհին արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա (12 ուղևոր):

Ապրիլի 1-ին, ժամը 00:21-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում՝ «10-ից 10» զվարճանքի համալիրի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ավազի մեջ, ներսում հղի կին կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Mercedes C200» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ.Գ.) դուրս են բերել արգելափակումից:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին