Կարևոր իրադարձություններ

«Գրանդ Սպորտ» մարզասրահի մոտ «BMW»–ն բախվել է արգելապատնեշին

16 Հոկտեմբեր, 2015 10:11
«Գրանդ Սպորտ» մարզասրահի մոտ «BMW»–ն բախվել է արգելապատնեշին

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 21.01-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Գրանդ Սպորտ» մարզասրահի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, Արշակունյաց պողոտայի թիվ 61 հասցեի մոտակայքում «BMW» մակնիշի 34 QM 737 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝1990 թ. ծնված Դ. Ի.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:

Հրշեջ-փրկարարները Դ.Ի.-ին դուրս են բերել ավտոմեքենայից, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել է բավարար:

 

Լրահոս

Դիտել ավելին