Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483,5

  • EUR

    538,5
    546,5

  • RUB

    7,45
    7,65

Կարևոր իրադարձություններ

 

Նախագահ Արմեն Սարգսյանը ձեռք է բերել 96 միլիոն արժողությամբ ավտոմեքենա. «Շաբաթ»

26 Մարտ, 2019 08:36
Նախագահ Արմեն Սարգսյանը ձեռք է բերել 96 միլիոն արժողությամբ ավտոմեքենա. «Շաբաթ»

«Շաբաթ» օրաթերթին հայտնի է դարձել, որ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը վերջրս  ձեռք է բերել նոր 2019 թվականի Մայբախ(Maybach) մակնիշի ավտոմեքենա: Այդ մեքենայի արժեքը կազմում է  $199,900, որը համարժեք է 96,851,550 ՀՀ դրամին:

Արմեն Սարգսյանի ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն 322 հազար 800 դրամ:

Նախագահի ձեռք բերված մեքենայի գումարը կազմում է Հայաստանում միջին աշխատավարձի  576-ապատիկը և նախագահի  աշխատավարձի 73- ապատիկը:

Այսինքն միջին աշխատավարձ ստացողը կարող է այդ մեքենայի  գումարով ապրել մոտ 48 տարի:

Նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանից փորձեցինք ճշտել մեքենան ձեռք է բերվել ՀՀ պետական բյուջեի միջոցներով, թե Արմեն Սարգսյանի անձնական միջոցներով,  որտեղի՞ց են գնել մեքենան և որքա՞ն գումարով :

Հարցումն ուղարկվեց Հասմիկ Պետրոսյանին, նա խոստացավ արագ արձագանքել, սակայն այդպես էլ պատասխան չստացանք:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին