Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483,5

  • EUR

    538,5
    546,5

  • RUB

    7,45
    7,65

Կարևոր իրադարձություններ

 

Գեղարքունիքի մարզում 24–ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի

25 Մարտ, 2019 22:26
Գեղարքունիքի մարզում 24–ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ, 24-ամյա Էդմոն Ասլանյանը իր վարած Opel մակնիշի 35 CM 635 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Գեղահովիտի գյուղամիջյան ճանապարհին ՝ գերեզմանների մոտ, վրաերթի է ենթարկել 15-ամյա Արմեն Ժամկոչյանին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Մարտունի բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին երեխան, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ խումբը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին