Կարևոր իրադարձություններ

Հայաստանում արձանագրվել է կարմրուկի չորրորդ բերովի դեպքը

25 Մարտ, 2019 19:33
Հայաստանում արձանագրվել է կարմրուկի չորրորդ բերովի դեպքը

Այսօր Հայաստանում արձանագրվել է կարմրուկի չորրորդ բերովի դեպքը: Այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հիվանդն Իտալիայի քաղաքացի է, Հայաստան ժամանել է Ուկրաինայից։ Հիվանդն այս օրերի ընթացքում եղել է տարբեր հանրային վայրերում և ունեցել բազմաթիվ շփումներ այլ քաղաքացիների հետ: 

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր չունեն կարմրուկի դեմ երկու դեղաչափ պատվաստում, դիմել սպասարկման տարածքային պոլիկլինիկա պատվաստում ստանալու նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին