Կարևոր իրադարձություններ

Մարտի 29-ին Փաշինյանը և Ալիևը կհանդիպեն Վիեննայում

25 Մարտ, 2019 17:29
Մարտի 29-ին Փաշինյանը և Ալիևը կհանդիպեն Վիեննայում

Մարտի 29ին սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։

Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենը Վիեննայում մարտի 29-ին նախատեսում է առանձին-առանձին հանդիպումներ անցկացնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպման մասին հայտնել էին նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։

Այդ տեղեկատվությունը որոշ ժամանակ անց հաստատեցին Երեւանն ու Բաքուն։

Ավելի ուշ Իրանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ալիեւի հետ առաջին պաշտոնական հանդիպումը լինելու է «առանց օրակարգի»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին