Կարևոր իրադարձություններ

«Շաքարի հարկը» թեմա է դարձել Փաշինյան-փոխվարչապետ-նախարար իշխանական բուրգում

25 Մարտ, 2019 16:20
«Շաքարի հարկը» թեմա է դարձել Փաշինյան-փոխվարչապետ-նախարար իշխանական բուրգում

Գազավորված ընմպելիքների համար ներդրվող «շաքարի հարկի» օրենսդրական փոփոխությունը, որ տնտեսվարողներին հարկադրվում է Հարկային նոր օրենսգրքի միջոցով, պարզվում է, ունի հետաքրքիր նախապատմություն: 168.am-ի տեղեկություներով՝ կառավարության վերջին երկու աղմկահարույց նախագծերում էլ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվածություն ունի և ազդեցիկ գործոն է համարվում:

Նկատենք, որ թե՛ այս, և թե՛ գրավատների վիճահարույց օրինագծերի հիմքում չկա ծանրակշիռ հիմնավորում, ընդ որում, երկուսում էլ ակնհայտորեն պաշտպանված են խոշոր տնտեսվարողների շահերը:

Նշենք, որ լրամշակված նախագծով առաջարկվում է «շաքարի հարկով» հարկել բոլոր գազավորված ըմպելիքները՝ բացառությամբ հանքային ջրերի և ալկոհոլային խմիչքների՝ անկախ շաքարայնությունից (ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դասակարգում):
Խոսքը շաքարի, համային ու հոտային հավելումներով գազավորված ըմպելիքների նկատմամբ առաջարկվող նոր ակցիզային հարկի մասին է:
Հիշեցնենք, որ նոր նախագծով առաջարկվում է 5 % + շաքար պարունակող ըմպելիքների 1 լ համար սահմանել ֆիքսված 30 դրամ ակցիզային հարկ:

Շարունակությունը՝այստեղ։

 

Լրահոս

Դիտել ավելին