Կարևոր իրադարձություններ

Եթե ապացուցվի, որ Նարեկ Սարգսյանը զանգել է, ես կհրաժարվեմ իմ պաշտոնից․ Վալերիյ Օսիպյան

25 Մարտ, 2019 15:50
Եթե ապացուցվի, որ Նարեկ Սարգսյանը զանգել է, ես կհրաժարվեմ իմ պաշտոնից․ Վալերիյ Օսիպյան

«Պաշտոնապես հայտարարում եմ՝ Նարեկ Սարգսյանը կամ որևէ մեկն ինձ չի զանգահարել, եթե ապացուցվի՝ զանգահարել է, պատրաստ եմ հրաժարվել պաշտոնից»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, ըստ որի՝ Պրահայում գտնվող Նարեկ Սարգսյանը զանգահարել է իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին ու հայհոյախառն արտահայտություններ հնչեցրել:

Հարցին՝ Նարեկ Սարգսյանի արտահանձման հետ կապված ի՞նչ խոչընդոտներ կան, Օսիպյանն ասաց. «Ոստիկանությունն իր աշխատանքը կատարել է՝ հայտնաբերել է, մնացածը մեր դաշտում չէ»:

 

Լրահոս

Դիտել ավելին