Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483,5

  • EUR

    538,5
    546,5

  • RUB

    7,45
    7,65

Կարևոր իրադարձություններ

Վրաերթ Աճառյան փողոցում․ հետիոտնը 20-25 տարեկան աղջիկ է

25 Մարտ, 2019 15:40
Վրաերթ Աճառյան փողոցում․ հետիոտնը 20-25 տարեկան աղջիկ է

Մարտի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 13։40-ի սահմաններում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 31-ամյա Սերգեյ Ավայանը իր վարած BMW X5 մակնիշի 01 NT 010 համարանիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։

shamshyan.com-հայտնում է,որ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, այնուհետև մինչ շտապօգնության ժամանումը քաղաքացիների հետ օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ վիճակում, ով, ի դեպ, Երևանի 1-03 ահազանգելուց հետո ահազանգել է նաև ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը, ով, ըստ հավաքվածների, 20-25 տարեկան աղջիկ է։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին