Կարևոր իրադարձություններ

9.1 %-ով աճել է բնակարանների գինը Երևանում

25 Մարտ, 2019 15:20
 9.1 %-ով աճել է բնակարանների գինը Երևանում

2019 թվականի փետրվարին Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 13 223 գործարք. ցուցանիշը 2019 թվականի հունվար ամսվա համեմատ աճել է 43.6 %-ով, իսկ 2018 թվականի փետրվար ամսվա համեմատ` 4.1 %-ով: 

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ Երևան քաղաքում 2019 թվականի փետրվարին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի հունվարի համեմատ աճել են 0.7 %-ով, իսկ 2018 թվականի փետրվարի համեմատ՝ 9.1 %-ով:

Մարզերի քաղաքներում 2019 թվականի փետրվարին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի հունվարի համեմատ աճել են 0.6 %-ով:

 

Լրահոս

Դիտել ավելին