Կարևոր իրադարձություններ

Վիճաբանություն «Զվարթնոց» օդանավակայնում մենեջերի և հերթափոխի պետերի միջև

25 Մարտ, 2019 14:45
Վիճաբանություն  «Զվարթնոց» օդանավակայնում մենեջերի և հերթափոխի պետերի միջև

Երեկ՝ մարտի 24-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

Ինչպես հայտնում են shamshyan.com-ից ժամը 18։40-ի սահմաններում ոստիկանության «Զվարթնոց» գծային բաժնի ծառայության վաշտի ջոկի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում նկատել են, որ վիճաբանություն է տեղի ունենում։ 

Ոստիկանության ծառայողները գծային բաժին են բերման ենթարկում այդ քաղաքացիներին։

Պարզվում է, որ այդ քաղաքացիներն են Կապան քաղաքում հաշվառված 41-ամյա Դավիթ Դանիելյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հաշվառված 36-ամյա Հայկ Մելքոնյանը, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 45-ամյա Կարեն Մարտիրոսյանը։ Պարզվել է , որ նշված անձինք «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահի «Պասկուչի» սրճարանի տարածքում վիճաբանել են միմյանց հետ և փոխադարձ հասցրել հարվածներ՝ միմյանց պատճառելով մարմնական վնասվածքներ։

Դ. Դանիելյանն ու Հ. Մելքոնյանն աշխատում են «Քարտ սերվիս» ՍՊԸ-ում՝ որպես հերթափոխի պետեր, իսկ Կ. Մարտիրոսյանը՝ «Զվարթնոց» օդանավակայանում՝ ՕՊՍ մենեջեր։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին