Կարևոր իրադարձություններ

44-ամյա տղամարդը ատրճանակաը մաքրելիս կրակել է ոտքին

25 Մարտ, 2019 14:15
44-ամյա տղամարդը ատրճանակաը մաքրելիս կրակել է ոտքին

Մարտի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 01։50-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ սրունք-թաթային հոդի շրջանի միջային պճեղի շրջան կույր ծակած վերք, մետաղական օտար մարմին» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։  Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից։

 

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ավան-Առինջ թաղամաս բնակիչ՝ 44-ամյա Կարեն Ղարիբյանն է։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է ու վիրավորի կյանքին վտանգ այլևս չի սպառնում։  Պարզվել է, որ Կ. Ղարիբյանը վնասվածքը ստացել է իրենց շենքին հարակից իրեն պատկանող ավտոտնակում օդամղիչ ատրճանակը մաքրելու ժամանակ։ Կրակոցը եղել է անզգուշության արդյունք։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Ղարիբյանն անհատ ձեռներեց է։ 

 

Լրահոս

Դիտել ավելին