Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    529,5
    537,5

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

 

Խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում

25 Մարտ, 2019 11:24
Խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում

Այսօր՝ մարտի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել են Infiniti մակնիշի 20 NA 011 համարանիշի, Opel մակնիշի 35 ZX 315 համարանիշի, Nissan Senatra մակնիշի 40 ՕՕ 400 համարանիշի և Toyօta Vitz մակնիշի 34 MN 212 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 3-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են երեխաները՝ «Արաբկիր» բժշկական կենտրոն, իսկ մեծասահակները՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Երեխաներին հիվանդանոց են տեղափոխել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ԱԻՆ աղետների բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ, իսկ վիրավորներից 5-ին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները։

 Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ավտոմեքենաներից Nissan-ն ու Toyota Vitz-ը վերածվել են մետաղե ջարդոնի։ Նշված ճանապարհահատվածում ուժեղացված ծառայություն են կատարում Երևանի ՃՈ ծառաոյղերը՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն նշված վայրում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին