Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483,5

  • EUR

    538,5
    546,5

  • RUB

    7,45
    7,65

Կարևոր իրադարձություններ

 

Այրվածքներ ստացած երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

25 Մարտ, 2019 10:35
Այրվածքներ ստացած երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ` նախարարի խորհրդականներն այցելել են այրվածքներով հոսպիտալացված 12-ամյա երեխային տեսության:

Նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է` մարմնի 40 տոկոս ծածկույթի նաև վերին շնչուղիների այրվածքով:

Առաջին պահից հիվանդը գտնվել է արհեստական շնչառության տակ: Բժիշկներն անում են ամեն բան, որպեսզի շնչառությունը պահվի և կյանքին վտանգ չսպառնա:

Ինչ վերաբերվում է նրան, թե հարազատները չեն այցելել, պետք է նշել, որ նախարարության ներկայացուցչները հանդիպել են հիվանդի եղբորը, որը պարբերաբար այցելում է նրան:

Վաղը արդեն անհրաժեշտ է լինելու ներարկել արյուն, պլազմա և սննդային մասսա, որը կապահովի առողջապահության նախարարությունը:

Հիշեցնենք, որ 12-ամյա երեխան այրվածքներ էր ստացել՝ մնալով հրդեհված մեքենայում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին