Կարևոր իրադարձություններ

Լրագրողները 4:2 հաշվով հաղթեցին պատգամավորներին

24 Մարտ, 2019 21:56
Լրագրողները 4:2 հաշվով հաղթեցին պատգամավորներին

Մարտի 24-ին ԱԺ պատգամավորների և խորհրդարանում հավատարմագրված լրագրողների միջև կայացել է ֆուտբոլային հանդիպում:

Խաղն ավարտվել է լրագրողների հաղթանակով` 4:2: Երկու գնդակ լրագրողների դարպասն է ուղարկել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

Լրագրողների թիմից գոլի հեղինակ են դարձել Սեյրան Վանցյանը, Սևակ Գրիգորյանը, Նարեկ Բարսեղյանը և Խաչատուր Էլոյանը:

Պատգամավորների թիմում միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն էին` Մխիթար Հայրապետյանը, Գևորգ Պապոյանը, Արտակ Մանուկյանը, Երջանիկ Հակոբյանը, Ռուստամ Բաքոյանը և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Լրագրողների թիմում էին Արսեն Սարգսյանը, Խաչատուր Էլոյանը, Սևակ Գրիգորյանը, Դավիթ Խուդավերդյանը, Սեյրան Վանցյանը, Կորյուն Ղազարյանը, Վաչիկ Գրիգորյան, Եսայի Պետրոսյանը, Նարեկ Բարսեղյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին