Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Երևանում. «կրծքավանդակի ձախ կեսում կտրած-ծակած վերք ախտորոշմամբ» «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 երիտասարդ տղա

24 Մարտ, 2019 21:02
Արտակարգ դեպք Երևանում. «կրծքավանդակի ձախ կեսում կտրած-ծակած վերք ախտորոշմամբ» «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 երիտասարդ տղա

SHAMSHYAN.com-ի տեղեկություներով, քիչ առաջ Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևանի բնակիչներ Ռազմիկ Ղազարյանը, Վահագն Մալխասյանը և Գարուշ Ղազարյանը: Գ.Շամշյանի տեղեկություններով, երեքն էլ հիվանդանոց են դիմել «կրծքավանդակի ձախ կեսում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:

Այս պահին բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար, իսկ հիվանդանոց ժամանած ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողները պարզում են, թե որտեղ են նշված երիտասարդները կրծքավանդակի ձախ հատվածում ստացել դանակի հարվածներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Լրահոս

Դիտել ավելին