Կարևոր իրադարձություններ

Ու՞մ նախաձեռնությամբ է կայացել Նազարբաևի հրաժարականին նախորդած հեռախոսազրույցը

24 Մարտ, 2019 19:09
Ու՞մ նախաձեռնությամբ է կայացել Նազարբաևի հրաժարականին նախորդած հեռախոսազրույցը

Նուրսուլթան Նազարբաևն անձամբ է զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նախքան Ղազախստանի նախագահի պաշտոնից հրաժարական տալը: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այո, Նուրսուլթան Նազարբաևն ինքն է զանգահարել: Նրանք իրականում հաճախակի են հեռախոսով զրուցում, դա միշտ է այդպես եղել վերջին տարիներին: Եվ զանգահարել է նա` հայտարարություն անելուց ժամեր առաջ», - ասել է Պեսկովը Россия 1 հեռուստաալիքի եթերում:

Վերջինս ընդգծել է, որ Ռուսաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունները բարձր մակարդակով կշարունակվեն առաջիկայում: «Ղազախստանը Ռուսաստանի կարևոր գործընկերն է, այդ իսկ պատճառով կասկած չկա, որ առաջիկայում էլ հարաբերությունները կծավալվեն բարձր մակարդակով», - շեշտել է Դմիտրի Պեսկովը:

 

Լրահոս

Դիտել ավելին