Կարևոր իրադարձություններ

Ցանկանում եմ ձեր հետ կիսվել իմ մտահոգությամբ. Սիփան Փաշինյան

24 Մարտ, 2019 18:56
Հեղինակ՝ Սիփան Փաշինյան
Ցանկանում եմ ձեր հետ կիսվել իմ մտահոգությամբ. Սիփան Փաշինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի տավուշցիներ, ուզում եմ ձեր հետ կիսվել իմ մտահոգությամբ, որը վերաբերում է ներդրումներին և հնարավոր աշխատատեղերի բացմանը:

Ինչպես գիտեք, մեր մարզում կան սովետական միությունից ժառանգված արտադրական շինություններ, որոնք պատկանում են նախկին իշխանական և մերձիշխանական ներկայացուցիչներին, որոնք, ժամանակի ընթացքում չօգտագործելու հետևանքով , գտնվում են, մեղմ ասած, անմխիթար և թալանված վիճակում, ինչպես նաև, ըստ նախնական տեղեկությունների, կուտակել են գույքահարկի ահռելի պարտքեր:
Հեղափոխությունից հետո արտերկրում բնակվող մի քանի գործարարների հետ ունեցել եմ հանդիպումներ` քննարկել ենք մի շարք ներդրումային ծրագրեր, որից հետո այդ սեփականատերերը ներդրողների կողմից ստացել են գնման առաջարկներ: Ի պատասխան, ներդրողները ստացել են չհիմնավորված, անտրամաբանական, ներքին շուկայական գների հետ կապ չունեցող բարձր գներ:
Ինչ ունենք արդյունքում`
մարզի տեսքը փչացնող, անմխիթար վիճակում գտնվող շինություններ, գույքահարկի կուտակած պարտքեր, որոնք ներկայումս նույնպես շարունակվում են չվճարվել 
և որ ամենա կարևորն է` չբացված աշխատատեղեր:
Ներդրումներին խոչնդոտող այս խնդիրը լուծելու համար` պատրաստվում եմ քննարկումներ ունենալ ոլորտի մասնագետների հետ, փորձել լուծումներ գտնել և հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ»:

 

Լրահոս

Դիտել ավելին