Կարևոր իրադարձություններ

Մակրոնը հայտարարել է, որ ցուցարարների դեմ զորք չի հանելու

24 Մարտ, 2019 17:10
Մակրոնը հայտարարել է, որ ցուցարարների դեմ զորք չի հանելու

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Բրյուսելում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրականությանը չեն համապատասխանում լուրերն այն մասին, որ ինքը պատրաստվում է «դեղին բաճկոնավորների» դեմ հանել զինվորականների։ Այս մասին հայտնում է AFP-ն։ «Կպահպանեմ այն նույն կանոնները, որոնք սահմանվել են անցյալ տարվա դեկտեմբերին եւ նույնիսկ ավելի վաղ»,- մանրամասնել է նախագահ Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ զինվորականները,որոնք ներգրավված են եղել «Սանտինել» գործողությանը,կզբաղվեն ահաբեկչության դեմ պայքարով եւ հատուկ կարեւորության օբյեկտների պահպանությամբ։ Ոստիկանությունն էլ կզբաղվի ցույցերի ընթացքում կարգուկանոնի պահպանությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին