Կարևոր իրադարձություններ

Նոր մանրամասներ Սպիտակի Շենավան գյուղում հնչած կրակոցներից

24 Մարտ, 2019 15:46
Նոր մանրամասներ Սպիտակի Շենավան գյուղում հնչած կրակոցներից

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ պարզվել են երեկ՝ մարտի 23-ին, Շենավան գյուղում կրակոցներ արձակողների և վիճաբանության մասնակիցների ինքնությունը: Պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել նույն գյուղի բնակիչներ, 53-ամյա Հայկ Դունամալյանը՝ «գլխի շրջանի հրազենային վնասվածք հարցականով, գլխուղեղի արյունազեղում հարցականով» ախտորոշմամբ, 22-ամյա Արմեն Դունամալյանը՝ «աջ դաստակի հրազենային թափանցող վնասվածք ախտորոշմամբ» և 31-ամյա Իշխան Դունամալյանը՝ «ձախ թիակի հրազենային վնասվածք, գլխի ծոծրակի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ:

Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 18:00-ի սահմաններում Շենավան գյուղի ծայրամասում՝ Շենավան գյուղից դեպի Արևաշող գյուղ տանող դաշտամիջյան հատվածում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նշված վիրավորների և համագյուղացիներ, 27-ամյա Հովհաննես Միրզոյանի, 21-ամյա Վալենտին Միրզոյանի, 41-ամյա Ալեքսանդր Միրզոյանի, 28-ամյա Մխիթար Մխիթարյանի և Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի բնակիչ, 43-ամյա Արայիկ Կարապետյանի միջև:

Վիճաբանության ժամանակ հրազենից արձակված կրակոցներից Ա. Հ. և Ի. Դունամալյանները ստացել են հրազենային վնասվածքներ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Հ. Վ. Ա. Միրզոյաններին, Մ. Մխիթարյանին, Ա. Կարապետյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Կան նաև տեղեկություններ, որ նշված միջադեպին այլ անձինք նույնպես մասնակցություն են ունեցել, որոնց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ Լոռու մարզի ոստիկանները նույնպես ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին