Կարևոր իրադարձություններ

Պայթյուն Ադրբեջանում՝ բնակելի շենքերից մեկում

24 Մարտ, 2019 14:33
Պայթյուն Ադրբեջանում՝ բնակելի  շենքերից մեկում

Պայթյուն է որոտացել  Ադրբեջանի հյուսիսում գտնվող բնակելի շենքում. տուժել է 4 մարդ, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով հանրապետության ԱԻՆ-ին:

«Ադրբեջանի Գաբալինյան շրջանում գտնվող բնակելի շենքում պայթյուն է որոտացել: Դեպքի հետեւանքով տուժել է չորս մարդ: Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը որոտացել է չորսհարկանի շենքի նկուղում կենցաղային գազի արտահոսքի հետեւանքով»,-հաղորդում է ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը:

Հաղորդվում է, որ պայթյունի հետեւանքով փլուզվել է շենքի հատակը, իսկ պատերին առաջացել են ճաքեր:

«Հրդեհ չի բռնկվել: Դեպքի առնչությամբ ընթանում է հետաքննություն»,-պարզաբանում է նախարարությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին